Լեհաստանը խոստանում է պաշտպանել Շվեդիան և Ֆինլանդիան հարձակումներից
Լեհաստանը խոստանում է պաշտպանել Շվեդիան և Ֆինլանդիան հարձակումներից, քանի դեռ նրանք չեն անդամակցել ՆԱՏՕ-ին, հինգշաբթի օրը Վարշավայում Ռազմավարական համաժողովում ասել է վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։
Մորավիեցկիի կարծիքով, «Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալը ՆԱՏՕ-ին Եվրոպայում անվտանգության բարձրացման և Ռուսաստանի լուրջ պարտության նշանակալի ազդանշան է»:
«Կցանկանայի հստակեցնել, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում Շվեդիայի կամ Ֆինլանդիայի վրա հարձակման դեպքում Լեհաստանը օգնության կհասնի նրանց»,- Մորավեցկիի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Նշենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին են փոխանցել դաշինքին միանալու դիմումը։