Բրիտանական հետախուզությունը տեղեկություն է հրապարակել Ռուսաստանի ռազմական ղեկավարությունում տիրող իրավիճակից
Բրիտանական ռազմական հետախուզությունը տեղեկատվություն է հրապարակել Ռուսաստանի ռազմական ղեկավարությունում տիրող իրավիճակի մասին։
Զեկույցում ասվում է, որ վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանում պաշտոնանկ են արվել մի քանի զինվորականներ, որոնք պատերազմի սկզբնական փուլում չեն կարողացել հասնել ցանկալի արդյունքների։
Մասնավորապես նշվում է, որ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կիսելը, ով ղեկավարում էր 1-ին գվարդիական տանկային բանակը, հեռացվել է զբաղեցրած պաշտոնից Խարկովը գրավելու ձախողման պատճառով։ Փոխծովակալ Իգոր Օսիպովը, ով ղեկավարում էր Սևծովյան նավատորմը, հավանաբար հեռացվել է նաև «Մոսկվա» հածանավի խորտակումից հետո։