Էպիզոդ 2. Խամոյանը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է հանգստացնում հայտնի օլիգարխի՝ ակնհայտ ծանր հոգեվիճակում գտնվող աշխատողին (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հրապարակել է տեսանյութ «Թե ինչ եղավ հետո. Էպիզոդ 2» վերնագրով:
Հիշեցնենք, որ իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի հայտնի աշխատողը, որը լրագրող է ներկայանում հարցազրույցի ժամանակ կորցրել էր իրեն ու ջուր էր շփել պատգամավորի վրա:
«Փորձում եմ հանգստացնել ակնհայտ ծանր հոգեվիճակում իմ վրա ջուր լցրած մեր գեղեցկուհուն»,- գրել է Խամոյանը:
Մեկնաբանություններում ծաղրել են լրագրող ներկայացողին, իսկ, օրինակ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը նշել է «Ավանի Հոգեկան Առողջության Կենտրոն» ֆեյսբուքյան էջը՝ ոչինչ չավելացնելով: