Ռուսաստանում հերքել են իսրայելական մարտական ինքնաթիռի խոցման մասին լուրերը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ մամուլում շրջանառվող լուրերը Սիրիայում իսրայելական մարտական ինքնաթիռների դեմ ռուսական S-300 հակաօդային պաշտպանության համակարգերի օգտագործման մասին չեն համապատասխանում իրականությանը։
«Կարծում եմ՝ ոչ, իհարկե, ես պատկերացնում եմ, որ դա կեղծ լուրեր է»,- Բոգդանովի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։
Դիվանագետը նաեւ հավելել է, որ այդ հարցը «պետք է հստակեցվի մեր զինվորական գործընկերների հետ»։