Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Միջխորհրդարանական Միությունում Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը:
ԵՀանդիպման ընթացքում եկուստեք կարևորվել է երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացնելու և առկա ներուժն ամբողջությամբ իրացնելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը նոր էջ բացելու հնարավորություն է ընձեռում՝ ամբողջովին այլ որակ հաղորդելու երկկողմ համագործակցությանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտուրի, զբոսաշրջության, կրթության և մշակույթի։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և անվտանգային խնդիրներին, Արցախի հիմնախնդրին, ինչպես նաև միջազգային արդի մարտահրավերներին: