Զելենսկին Դոնբասում կատարվող գործողությունները դժոխքի է նմանեցրել
Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը Խարկովի շրջանի ազատագրման ուղղությամբ, սակայն հակառակորդը փորձում է ուժեղացնել ճնշումը Դոնբասի վրա։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում։
«Ուկրաինայի Զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը Խարկովի շրջանի ազատագրման գործում։ Բայց Դոնբասում օկուպանտները փորձում են էլ ավելի մեծացնել ճնշումը։ Դժոխք կա, և դա չափազանցություն չէ։
Սեւերոդոնեցկի դաժան ու բոլորովին անիմաստ ռմբակոծությունը. Այնտեղ ընդամենը մեկ օրում 12 զոհ, տասնյակ վիրավորներ։ Մեր մյուս քաղաքների ռմբակոծումն ու գնդակոծումը, ռուսական բանակի օդային և հրթիռային հարվածները՝ այս ամենը միայն ռազմական գործողություններ չեն պատերազմի ժամանակ։ Ռուսական հարձակումները Չեռնիգովի շրջանի վրա, մասնավորապես, սարսափելի հարված Դեսնայի վրա, այնտեղ փլատակների մաքրումը շարունակվում է, շատ մարդիկ են զոհվել: Մշտական հարձակումներ Օդեսայի շրջանի, կենտրոնական Ուկրաինայի քաղաքների, ամբողջությամբ ավերված Դոնբասի վրա»,- ասել է Զելենսկին: