Բայդենը մտադիր չէ հանդիպել Էրդողանի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս փուլում մտադիր չէ համագործակցել իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ՝ հաշվի առնելով Անկարայի մտահոգությունները ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված, հինգշաբթի ասել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Այս պահին նման ծրագրեր չկան», - ասել է Սալիվանը ԱՄՆ նախագահի ինքնաթիռում ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, գրում է ՌԻԱ Նովոստին։