Ջո Բայդենի այցը դեպի Իսրայել կարող է չեղարկվել
Իսրայելում քաղաքական ճգնաժամը, ինչպես նաև անվտանգության լարված իրավիճակը կարող են հանգեցնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 2022 թվականի ամռանը նախատեսված այցի չեղարկմանը։ Երուսաղեմում մայիսի 19-ին բարձրաստիճան աղբյուրը բացատրել է, որ Սպիտակ տունը դեռևս չի համաձայնեցրել այցի ժամկետը՝ մտավախություն ունենալով, որ կառավարությունը կտապալվի, և ԱՄՆ առաջնորդի այցը կարող է անտեղի լինել: Այդ մասին գրում է Vesty.co.il-ը։
«Ես վստահ չեմ, որ Բայդենն ինչ-որ բան կշահի Իսրայել կատարած այցից, եթե այստեղ շարունակվի ռազմական և քաղաքական անկայունությունը։ Եթե իշխանությունն ընկնի, ուրեմն դժվար թե ընդհանրապես ցանկանա գալ։ Սպիտակ տունը չի ցանկանում, որ այցը նմանվի այս կամ այն քաղաքական գործչի աջակցությանը»,- հավելել է աղբյուրը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ այցը հնարավոր է հունիսի վերջին՝ մոտավորապես 21-ից 24-ը։ Այժմ Երուսաղեմը սպասում է Բայդենի վերջնական որոշմանը։