Ալի Բաբաջանը պատրաստ է մասնակցել 2023 թվականին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին
Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար, այժմ «Ժողովրդավարություն և բեկում» կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը պատրաստ է մասնակցել 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին նա հայտարարել է Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Բաբաջանի խոսքով՝ ընդդիմադիր «վեցյակի բլոկը», որը նա ներկայացնում է, աշխատում է Թուրքիային նախագահական կառավարման փոխարեն խորհրդարանական կառավարման ձև վերադարձնելու ուղղությամբ։ Բաբաջանի խոսքով՝ «վեցյակի դաշինքի» գլխավոր խնդիրներից մեկն ընտրությունների անվտանգության ապահովումն է։ «Ընտրությունների անվտանգությունը չափազանց կարևոր է։ 2019 թվականի քաղաքային ընտրությունների օրինակով մենք տեսանք, թե ինչպես են դրանք շահարկվում։ Այս ամենը մենք փորձեցինք Ստամբուլի օրինակով»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։
Ընդդիմության մեկ այլ կարևոր խնդիր Բաբաջանը անվանել է Թուրքիայի տնտեսական խնդիրների լուծումը։