Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններին ճնշում են երկրի ներսի ռադիկալ ուժերը և Սփյուռքը․ Թուրքիայի ԱԳ նախարար
ԱՄՆ-ում ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի թեմային Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմազատման աշխատանքների և խաղաղության պայմանագրի կնքմանը, նշել է, որ Հայաստանը պետք է արձագանքի Ադրբեջանի «բարի կամքին»։
«Թուրքիան մշտապես աջակցել է այդ նախաձեռնություններին։ Մենք հիմա տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների երկրի ներսի «ռադիկալ» ուժերի և Սփյուռքի կողմից ճնշման տակ են»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն։