Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը մոտենում է ավարտին. Շոյգու
Ռուսական բանակը «ԼԺՀ»-ի ժողովրդական միլիցիայի» ստորաբաժանումների հետ շարունակում է ընդլայնել վերահսկողությունը Դոնբասի տարածքների նկատմամբ, և «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը» մոտենում է ավարտին։
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը» մոտենում է ավարտին»,- ուրբաթ օրը հայտարարել է Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության նիստում։