Վրաստանը, Ղազախստանն ու Ադրբեջանը նոր համաձայնագիր կստորագրեն
Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի իշխանությունները ծրագրում են ստորագրել տարանցման հեշտացման մասին եռակողմ համաձայնագրի նախագիծ, ասել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի մաքսային հսկողության և առևտրի դյուրացման վարչության պետի տեղակալ Սամադ Գարալովը։
Նա հիշեցրեց, որ այս նախագիծը մշակվել է դեռևս 2016 թվականին Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ։
«Մեր երկրի և Վրաստանի միջև համաձայնագիրն արդեն ստորագրվել է։ Ակնկալվում է, որ այն կստորագրի Ղազախստանը։ Բացի այդ, վրացական կողմը ծրագրել է այս համակարգը գործարկել 2023 թվականի հունվարի 1-ից»,- ասել է Գարալովը «Ադրբեջանում միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի զարգացման հեռանկարների մասին» համաժողովում։
Այս համաձայնագիրը կբարելավի և կպարզեցնի փոխադրողների աշխատանքը: