Արդեն որպես փաստ արձանագրվեց՝ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Նարեկ Սամսոնյան
Էսօրվանից արդեն որպես փաստ արձանագրվեց՝ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի, Հայաստանի հողատու իշխանություններն այլևս Հայաստանում հանգիստ՝ առանց ոստիկանական հատուկ խմբերի ներկայության չեն կարող շրջել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
«Կապիտուլյանտն ու իր շրջապատը Հայաստանն այլևս տեսնելու են ոստիկանական ուժերի և ավտոմատավորների թիկունքից: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հնարավորինս շուտ նրանք Հայաստանը տեսնեն արդեն ճաղերի ետևից»: