ՊՊԾ սաքոն արդեն իր ծառայություններն էր առաջարկում նոր իշխանություններին, բայց տեղյակ պահեցի, որ վաղվա Հայաստանում ինքը տեղ չունի. Աննա Մկրտչյան (տեսանյութ)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել այն պահից, երբ ինքը բանավիճում է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի հետ: Վերջինս լայն հանրությանը հայտնի դարձավ «աքացի տալով» լրատվամիջոցի օպերատորին:
«պպծ սաքոն (փոքրատառերը՝ հեղինակի-խմբ.) արդեն իր ծառայություններն էր առաջարկում նոր իշխանություններին, բայց տեղյակ պահեցի որ վաղվա Հայաստանում ինքը տեղ չունի։ Հեռացավ նիկոլի մոտ…»,- տեսանյութին կից գրել է Մկրտչյանը: