Քարվաճառ մտած դիվերսանտները թշնամու հետախույզներ էին, որոնք շանս չունեին բանտից ազատվելու, եթե Հայաստանում իշխանությունը չզավթեր Փաշինյանը. ռազմական փորձագետ
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2014 թվականի հունիսին Քարվաճառում ձերբակալված ու դատված մարդասպան դիվերսանտներին հիշո՞ւմ եք։ Որոնց 44-օրյա պատերազմից հետո Նիկոլն ափալ-թափալ վերադարձրեց Ադրբեջանին...
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Նիկոլի ընկերոջ (Արմեն Մելիքբեկյանի - ներկայումս զբաղեցնում է ՀՖՖ նախագահի պաշտոնը-խմբ.) լրատվամիջոցը՝ ePress.am-ը, հետևողական ու կատաղի ձևով դրանց պաշտպանում։ Թե բա կարոտախտով տառապող «տուրիստներ» էին, բայց չգիտես ինչու ավտոմատներով էին, չգիտես ինչու 17 տարեկան մի տղայի էին առևանգել (որին հետո սառնասրտորեն սպանել էին), հետո էլ ևս մեկ հայ սպա էին սպանել ու մի կնոջ էլ ծանր վիրավորել...
Հիշո՞ւմ եք։
2 օր առաջ դրանցից մեկը երկար լայվ է արել ու պատմել, որ մինչև բռնվելն էլի մի քանի անգամ մտել են Արցախի տարածք, Ադրբեջանի իշխանությունների հրամանով հետախուզական տվյալներ հավաքելու։ Այսինքն այո՛, թշնամու հետախույզներ էին։
Եւ մարդասպաններ, որոնք շանս չունեին ժամանակից շուտ բանտից ազատվելու, եթե Հայաստանում իշխանությունը չզավթեր ադրբեջանցի մարդասպանների մեծ բարեկամ և հովանավորող Նիկոլ Փաշինյանը։
Որը հիմա էլ փորձում է այսպիսի արնախում գազանների հետ մեզ «խաղաղություն» պարտադրել»։