Մոսկվայում խոսել են Կիևի հետ բանակցությունների վերսկսման մասին
Պետդումայում Ուկրաինայի հետ բանակցությունների մասնակիցներից Լեոնիդ Սլուցկին ուրբաթ ասել է, որ բանակցությունների վերսկսումը կախված է Կիևի դիրքորոշումից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ բացառում, որ բանակցային գործընթացը կվերսկսվի, դա կախված է այսօր նրանցից, ովքեր կմասնակցեն բանակցություններին Կիևից»,- լրագրողներին ասել է Սլուցկին կուսակցության մոսկովյան մասնաճյուղի համաժողովից հետո։
Մայիսի 4-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացն ընթանում է առանց դինամիկայի։ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Կիևն ամեն օր փոխում է իր դիրքորոշումը։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի անհետևողական դիրքորոշումը վստահություն չի տալիս, որ բանակցային գործընթացը կարող է արդյունավետ լինել։