Չկատարվեց պահածդ երազանքը բալես... այսօր 44-օրյա պատերազմի անմահ Հերոս Ազիզ Աղաջանյանի ծննդյան օրն է (լուսանկար, տեսանյութ)
Ազիզս ծնվեց 2001թ. մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը ուղիղ ժամը 2:00-ին:
Այդ օրը սարսափելի ցուրտ էր, փոթորիկ: Ֆեյսբուքյան իր էջում գրել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Ազիզ Աղաջանյանի մայրը` Մելանյա Հարոյանը:
«Մի հրաշք տղա ձյան պես սպիրակ, նուրբ, կարմրաթուշիկ քաղցր բալա:
Կյանքիս մի նոր իմաստ տվեց, չգիտեի, որ այդ իմաստավոր կյանքը ընդամենը 19 տարի պիտի տևի: Այսօր կրկին ցուրտ անձրևոտ գիշեր էր, երկինքը լալիս է մեր սրտերի պես»,-իր հիշողություններով կիսվել է զոհված հերոսի մայրը։

Նա իր էջում տեղադրել է լուսանկարներ, տեսանյութեր` Ազիզ Աղաջանյանի մասին։
Մայրը հիշել է նաև որդու ծննդյան օրվան նվիրված մի միջոցառում, երբ Ազիզը փակեց աչքերն ու երազանք պահեց։ Ոչ ոք այդպես էլ չիմացավ, թե ինչ երազանք էր պահել նա։
Մայրը գրել է.«Չկատարվեց պահածդ երազանքը բալեեես:
20.05.2019թ.»
Ազիզ Աղաջանյանի մասին կարող եք կարդալ` ««Բարի գիշեր քաղցրս․․․»․ զոհված հերոս Ազիզ Աղաջանյանի վերջի նամակը մորը» վերտառությամբ հոդվածում...