Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Վազող տողեր

14-ամյա հայ աղջկա անունով Credit Suisse-ում բանկային հաշիվ է բացվել, տարիներ անց հաշվին ավելի քան 100 մլն $ է եղել. ո՞ւմն է այդ գումարը. «Հետք»

«Հետք»–ը գրում է․«Շվեյցարական բանկային համակարգը հայտնի է իր գաղտնիությամբ։ Երբեմն շվեյցարական բանկերում բացված հաշիվները դրանց իրական սեփականատերերի անունով չեն։ Ինչպե՞ս բացատրել այն, որ ՀՀ քաղաքացու բանկային հաշվին եղել է առնվազն 106 մլն շվեյցարական ֆրանկ:

1997 թվականին Հայաստանի քաղաքացի Նինա Մինասյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ նրա անունով Շվեցարիայում բանկային հաշիվ բացվեց։

2013 թ.-ի դրությամբ այդ հաշվին պահվում էր մի քանի տասնյակ միլիոն շվեյցարական ֆրանկ։

Մինասյանի աշխատանքային պատմությունը, որևէ բիզնես չունենալու փաստը և ընտանեկան հանգամանքները մի շարք հարցեր են առաջացնում։ Ինչպե՞ս է ՀՀ քաղաքացին կարողացել այսքան միջոց կուտակել։ Իրականում ո՞ւմ է պատկանում այդ գումարը, արդյոք այս հարստության իրական տերն օգտագործում է Մինասյանի անունը իր կարողությունը թաքցնելու համար։

Մինասյանի բանկային հաշվի մասին տեղեկատվությունը ներառված էր Credit Suisse բանկային տվյալների արտահոսքի մեջ։ Տվյալները գերմանական Süddeutsche Zeitung թերթին տրամադրել է անանուն աղբյուրը, և թերթն այդ տվյալները տրամադրել է «Հետք»-ին և տասնյակ այլ հետաքննող լրագրողների՝ Suisse Secrets անվանումը ստացած անդրսահմանային լրագրողական հետաքննության շրջանակներում:

Նախագծի ուշադրության ներքո են հայտնվել ամբողջ աշխարհից կասկածելի գործիչներ՝ հանցագործներ, նախկին պաշտոնյաներ և օլիգարխներ, որոնք շահարկել են Շվեյցարիայի բանկային գաղտնիքի մասին օրենքը՝ իրենց միլիոններն այդ երկրի բանկերում թաքցնելու համար:

Կարդացեք նաև «Ի՞նչ է Suisse Secrets-ը»
Սակայն, ինչպես ցույց է տալիս մեր հետաքննությունը, ամեն մի խոշոր գումար պարունակող հաշիվ չէ, որ կապված է հայտնի անվան հետ:

Վստահելի անձանց (proxy) անուններով բիզնեսի գրանցումը, օֆշորային և բանկային հաշիվներ բացելը հարստությունը թաքցնելու բազմաթիվ եղանակներից մեկն է: Այս մեթոդը Հայաստանում մշտապես կիրառել են տարբեր պաշտոնյաներ և օլիգարխներ։ Ֆորմալ առումով նրանք որևէ առնչություն չունեն տվյալ բիզնեսի կամ մեծ գումարի հետ, բայց գործնականում դրանց իրական տերերն են։

Թեև մեր հետաքննության ընթացքում մենք էական ապացույց չգտանք այն մասին, որ Մինասյանն ինչ-որ մեկի վստահված անձն է, նրա հսկայական հարստության հիմնավորումների բացակայությունը հարց է առաջացնում, թե արդյոք Մինասյանի անունը այս դեպքում օգտագործվել է երրորդ անձի քողարկելու նպատակով։ Հայաստանի նման զարգացող երկրի համար, որտեղ կա խորը տնտեսական և սոցիալական անհավասարություն, նման անբացատրելի հարստությունը դառնում է հանրային շահի հարց:

Արտահոսած բանկային հաշիվների մասին տվյալներում նշված է Նինա Մինասյանի անուն ազգանունը, ծննդյան տարեթիվը, ինչը թույլ է տվել մեզ գտնել Մինասյանին բաց տվյալների հիման վրա: Հայաստանում այդ ազգանունով և ծննդյան տարեթվով միայն մեկ անձ կա:

Բնակարանում, որտեղ գրանցված են Նինա Մինասյանը, նրա ծնողները և եղբայրը, ոչ ոք չի ապրում: Հարևանները մեզ պատմեցին, որ նրանք Մոսկվայում են:

Նինա Մինասյանն այժմ բնակվում է Շվեյցարիայի Բեռն քաղաքում և աշխատում է հեռահաղորդակցությունների ոլորտում ծառայություններ տրամադրող «Comfone» ընկերությունում:

Ամիսներ առաջ, երբ նոր էինք սկսում հետաքննությունը, «Comfone»-ի կայքում տեղադրված էր Մինասյանի լուսանկարը և կարճ հարցազրույց նրա հետ, որում նա պատմում էր, թե ինչպես է տեղափոխվել Շվեյցարիա: Սակայն այս տեղեկատվությունն այժմ կայքից հեռացվել է:

Սոցիալական ցանցերից Նինա Մինասյանը կա միայն LinkedIn-ում, գրանցված է որպես «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատակից։ Ընկերությունից մեզ հայտնեցին, որ 2014-ից Մինասյանը այդտեղ չի աշխատում։ Նրա նախկին գործընկերները Նինային բնութագրում են որպես ինքնամփոփ, չշփվող, գործընկերներից որևէ մեկը նրա հետ կապ չի պահպանել:

Մինասյանի հետ LinkedIn-ով կապ հաստատեց Süddeutsche Zeitung-ի մեր գործընկերը: Նա համաձայնեց պատասխանել իր բանկային հաշվին պահվող գումարների աղբյուրի մասին հարցերին և խնդրեց գրավոր ուղարկել դրանք: Այս տարվա հունվարի 26-ին մեր գործընկերն ուղարկեց հարցերը, սակայն որևէ պատասխան չեղավ:

Որոշ ժամանակ անց մենք զանգահարեցինք «Comfone» և խնդրեցինք միացնել Նինա Մինասյանին: Հեռախոսավարն ասաց, որ Նինան չի ուզում խոսել մեզ հետ և հայտնել է, որ մեր հարցերը կարող ենք ուղարկել իրեն էլ. փոստով:

Մենք հարցերն ուղարկեցինք Մինասյանին: Որևէ պատասխան չստացանք: Մեկ ամսվա ընթացքում նրան մի քանի անգամ նամակ ուղարկեցինք, դրանցից որևէ մեկին նա չպատասխանեց: Մինասյանը նույնիսկ արգելափակել էր մեր էլ. հասցեները։

Այս ընթացքում մենք ուսումնասիրեցինք նրա ընտանիքը և հարստության որևէ հիմնավորում չգտանք։

Նրանց շենքի հարևաններից մեկը մեզ ասաց, որ երբեմն Մինասյանի մոր՝ Ցողիկ Զաքարյանի հետ սուրճ էին խմում: Զարմացավ, երբ իմացավ, որ Նինան Շվեյացարիայում է: Ասաց՝ Ցողիկն այդքան եկել է իրենց տուն, բայց երբևէ չի ասել, որ դուստրը Շվեյցարիայում է ապրում:

Ցողիկ Զաքարյանը 22 տարի աշխատել է Պետական գույքի կառավարման կոմիտեում: Նա կոմիտեի ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարն է եղել մինչև 2021 թ.-ը: Աշխատակիցները նրա մասին խոսելիս նշում են, որ գրեթե ոչ մեկի հետ մտերիմ չէր: 2021 թ․ նա ազատվել է աշխատանքից, կոմիտեի աշխատակիցներից ոչ մեկը նրանից տեղեկություն չունի և կապ չի պահում:

Երևանում գտանք Նինա Մինասյանի քեռուն՝ Տիգրան Զաքարյանին: Նա զարմացավ, որ Նինան կարող է այդքան փող ունենալ: Ասաց, որ չի հավատում, որովհետև նրանց ապրուստով հնարավոր չէ նման բան պատկերացնել, ասաց նաև, որ Նինայի հետ ընդհանրապես կապ չունի, իսկ Ցողիկի հետ շատ հազվադեպ են շփվում։

Մինասյանի հայրը՝ Սանասար Մինասյանը, արտագնա աշխատող է, Մոսկվայում վարորդ է աշխատում: Իսկ Նինայի եղբայրը՝ Սարգիս Մինասյանը, մեր տեղեկություններով՝ ոչ մի տեղ չի աշխատում:

Ապրիլի 3-ին Ցողիկ Զաքարյանից հաղորդագրություն ստացանք, որով նա խնդրում էր կապ հաստատել իր հետ: Զանգահարեցինք նրա ռուսական համարին: Նինայի մայրը տեղյակ էր, որ մենք հանդիպել էինք իր եղբորը և հարևանին:

Ցողիկ Զաքարյանն ասաց, որ իր դուստրը բանկում այդքան փող չունի և մեր ունեցած տվյալները սուտ որակեց: Իսկ Նինայի եղբայրը՝ Սարգիսը, որը նույնպես մասնակցում էր խոսակցությանը, ասաց, որ քույրը չի պատասխանել մեր նամակներին՝ մտածելով, թե նրան հաքերներն են գրում:

Խնդրեցինք Մինասյանին փոխանցել, որ կապ հաստատի մեզ հետ և մեր հարցերին անձամբ պատասխանի կամ էլ. փոստով: Մի քանի օր հետո Նինա Մինասյանը LinkedIn-ով պատասխանեց գերմանացի մեր գործընկերոջը:

Ըստ էության, նա մեր տվյալները կեղծ է համարում և պնդում է, որ որևէ կապ չունի այդ գումարի հետ։

Ստորև ներկայացնում ենք նրա պատասխանը անգլերենով և հայերեն թարգմանությամբ։

Միաժամանակ դիմել էինք Credit Suisse բանկին և հարցրել՝ արդյոք ստուգել են Նինա Մինասյանի գումարների ծագման աղբյուրը: Բանկը տվել է իր ստանդարտ պատասխանը՝ հաշիվ բացելիս ստուգում են ծագման աղբյուրը, իսկ մնացածը բանկային գաղտնիք է:

Նինա Մինասյանը, հավանաբար, արդեն տեղյակ էր բանկին ուղղված մեր հարցումից և, հնարավոր է, կապ էր հաստատել բանկի հետ: Բանկը գիտի, որ արտահոսած տվյալների մեջ չկա այն ամենը, ինչ իր պատասխանում մեզնից պահանջում էր Մինասյանը: Ակնհայտ է, որ Նինան պատասխանել է մեր հարցերին բանկի և իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո:

Պետք է նշենք, որ Credit Suisse հետաքննությունը մեծ աղմուկ է բարձրացրել Շվեյցարիայում՝ որոշ ժամանակ լինելով քննարկման գլխավոր թեման։

Մենք հարցում էինք ուղարկել նաև Հայաստանի Կենտրոնական բանկ՝ նշելով, որ Հայաստանի քաղաքացի Նինա Մինասյանի՝ Credit Suisse-ում ունեցած բանկային հաշվին մեծ գումարներ կան և մենք կասկածում ենք, որ այն, հնարավոր է, փողերի լվացման նպատակով է բացվել։ Հարցրել էինք՝ արդյոք Նինա Մինասյանի շվեյցարական բանկային հաշվին Հայաստանի բանկերից փոխանցումներ եղել են, և հակառակը՝ շվեյցարական բանկից Նինա Մինասյանը փոխանցումներ կատարե՞լ է հայաստանյան բանկեր:

Կենտրոնական բանկը պատասխանել է, որ հայցվող տեղեկատվությունը բանկային գաղտնիք է:

Մանրամասները՝ «Հետք»–ում։