Անխափան բեռնափոխադրումների շուրջ բանակցություններ են վարել Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և ՀՀ-ն
Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը խորհրդակցություններ են անցկացրել ապրանքների համակարգված և անխափան փոխադրումների վերաբերյալ։
Տեղեկությունը հայտնել են Վրաստանի կառավարությունից՝ նշելով, որբբանակցություններն ընթացել են Վրաստանի համակարգմամբ, փոխանցում է minval.az-ը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած քննարկման ժամանակ նշվել է, որ հանրապետությունից բեռնափոխադրումների ուշացումներ չկան։ Նշվել է նաև, որ այս ուղղությամբ առկա որոշ թերությունները կապված են հակառակ կողմի ենթակառուցվածքի հետ, իսկ Լարսի մաքսակետի հետ կապված խնդիրը պայմանավորված է վերանորոգման աշխատանքների հետ, լուծվել են նաև արագ փչացող ապրանքների տեղափոխման հետ կապված հարցերը։