Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան

Ցնցվում եմ այն լեքսիկոնից, որն կիրառվում է այնտեղ, որտեղ բարեվարքության կանոններ պետք է տիրեն, օրինակ՝ ԱԺ-ում․ ԵՄ դեսպան

Ես ցնցվում եմ որոշակի մեկնաբանություններից, այն լեքսիկոնից, որն օգտագործվում է նույնիսկ հաստատություններում, որտեղ պետք է տիրեն բարեվարքության կանոններ, օրինակ՝ Ազգային ժողովում,  այսօր «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում իր ելույթում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Դեսպանը նշել է՝ շատ մարդիկ չեն հավանում իր տեսանկյունը, թեև ինքը զգալի առաջընթաց է տեսնում Հայաստանում, ինչպես նաև բարեփոխություն իրականացնելու զգալի հանձնառություն։ Դեսպանի խոսքով՝ կան խոչընդոտներ, թերություններ և անհրաժեշտ է բաց քննարկում, թե ինչ կարելի է ավելի լավ անել։

Դեսպանը նաև ասել է, որ շատ կարևոր է որոշակի դժվար հարցեր լուծել, ինչպիսին է ընտանեկան բռնությունը, որը չպետք է անտեսվի։ «Դա նշանակում է, որ պետք է կանխարգելեք խտրականությունը, խարանումը խոցելի խմբերի համար, և ես կրկին խոսում եմ ԼԳԲՏ համայնքի մասին, այստեղ նրանք թիրախավորաված են որոշակի խմբերի կողմից և սա պետք է հասցեավորել, սա պետք է լուծվի և անվանում ստանա»,- ընդգծել է դեսպանը։

Անդրեա Վիկտորինը նշել է, որ շատ ոլորտներում կա լավ համագործակցություն, օրինակ՝ Մարդու իրավունքների գրասենյակի հետ․«Որովհետև սա պետք է լինի անկախ ինստիտուտ, սա կառավարության գործակալությունը չէ։ Երբ ես Հայաստանում Գերմանիայի դեսպանն էի) այստեղ, պետք է պաշտպանեի ՄԻՊ-ին այդ ժամանակ, որովհետև նա ուզում էր «Մարտի 1»-ի հետաքննություն աներ, և մենք պետք է միասին այնտեղ կանգնեինք, դա շատ կարևոր էր»,– նշեց նա՝ հավելելով, որ նման դժվար իրավիճակներում կառավարությունն ու քաղհասարակությունը պետք է փորձեն համալիր մոտեցում ցուցաբերել, միասին աշխատել, ոչ թե միմյանց դեմ, քանզի այդ դեպքում չի կարող առաջընթաց գրանցվել։

«Այն, ինչ ինձ անհանգստացնում է հիմա ատելության խոսքն է այս երկրում։ Երբ լսում եմ որոշակի մեկնաբանություններ, տեսնում եմ որոշակի հրապարակումներ, ես ցնցվում եմ, այն լեզվի պատճառով, որն օգտագործվում է, և այն օգտագործվում է նույնիսկ հաստատություններում, որտեղ բարեվարքության կանոններ պետք է տիրեն։ Օրինակ՝ Ազգային ժողովը։ Ես շատ կողմ եմ բարեվարքության կանոններ ներդնելուն»,– ասել է նա և ավելացրել՝   գոռալը հեշտ է, բայց պետք է միմյանց լսենք, այնուհետև զարգանանք որպես միջազգային հանրություն, ՄԱԿ-ի ընտանիք, որպես ինստիտուտներ, որոնք գտնվում են Հայաստանում և տեսնել, թե ինչպես կարող ենք առաջընթաց գրանցել։