Էրդողանը Պակիստանին ռազմական օգնություն է խոստանում
Թուրքիան կօգնի Պակիստանին ուժեղացնել իր ռազմական ենթակառուցվածքը։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն ասել է թուրք-պակիստանյան համատեղ ձեռնարկության բացման կապակցությամբ տեսաուղերձում, հայտնում է թուրքական TRT World հեռուստաալիքը։
«Պատմության ընթացքում այս տարածաշրջանն իր հնագույն մշակույթով և հարստությամբ եղել է աշխարհի աչքի լույսը: Պակիստանը և նրա ժողովուրդը մեզ համար հատուկ տեղ են զբաղեցնում», - մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքերը։
Էրդողանը նաև ընդգծել է Պակիստանի ռազմական ենթակառուցվածքի ամրապնդման համար անհրաժեշտ բոլոր աջակցության միջոցները տրամադրելու անհրաժեշտությունը, «որի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը մենք նույնքան կարևոր ենք համարում, որքան մերը»։
Թուրք առաջնորդի խոսքով՝ նավերի մատակարարումները, որոնք կկարողանան կատարել բոլոր տեսակի մարտական առաջադրանքները՝ հակաօդային պաշտպանությունից մինչև սուզանավերի պաշտպանություն, կիրականացվեն վեց ամիս ընդմիջում՝ սկսած 2023 թվականի օգոստոսից։