Էրդողանն ու Ջոնսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց են ունեցել ուրբաթ օրը։ Այս մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակում։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրադարձություններ, այդ թվում՝ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները, Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու խնդրանքը, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը»,- նշել են գրասենյակից։