Ֆրանսիան փոխում է արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին
Ելիսեյան պալատը ներկայացրել է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Արտաքին գործերի նախարարությունը կղեկավարի Կատրին Կոլոննան՝ փոխարինելով Ժան-Իվ Լը Դրիանին, ով ղեկավարում էր գերատեսչությունը 2017 թվականից։ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակվել է Ժերալդ Դարմանինը։
Սեբաստիան Լեկորնուն, ով զբաղեցնում էր Անդրծովյան տարածքների նախարարի պաշտոնը, նշանակվել է Ֆրանսիայի զինված ուժերի նոր նախարար՝ փոխարինելով Ֆլորենս Պարլիին։
Բրիջիթ Բուրգինյոնը դարձավ առողջապահության նախարար, Պապե Նդիայեն՝ կրթության նախարար։