Հարգարժան դեսպանն այնքան է հուզվել Հայաստանում «ժողովրդավարության» օվերդոզից, որ սկսել է սայթաքել․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՄՆ դեսպանն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության։
Հարգարժա՛ն դեսպանն այնքան է հուզվել Հայաստանում «ժողովրդավարության» օվերդոզից, որ սկսել է սայթաքել։
Տիկի՛ն դեսպան, հանդգնեմ ուղղել Ձեր կիքսը։
Միացյալ Նահանգները լավ գործընկեր պետք է ձեռք բերեին ոչ թե ի դեմս Հայաստանի կառավարության, այլ Հայաստանի Հանրապետության։
Զգո՞ւմ եք տարբերությունը։»: