Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարը
Մամուլ

Գյումրեցի տարեցները հետաքրքիր բառապաշարով ցուցմունքներ են տվել․ նրանք լրիվ այլ մանրամասներ են ներկայացնում, բայց ընդունում են, որ ձվերով խփել են մեքենաներին․ փաստաբան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մոտ տասն օր առաջ Գյումրի երթով հասած դիմադրության շարժման մի խումբ երիտասարդների եւ Գյումրու Երեւանյան խճուղում տարեցների միջեւ վեճ ու ծեծկռտուք տեղի ունեցավ, երիտասարդները ծեծել էին նրանց, սակայն ոչ մի տվյալ այն մասին, թե ինչպես է վեճը ծագել։

Քննչական կոմիտեն ասում է․ «Մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երեւանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց եւ սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին»։ Հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` խուլիգանություն։ Ընդդիմադիրները միջադեպը ներկայացնելիս պատմում են, որ սադրանք է տեղի ունեցել, տարեցները սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, հավկիթներով հարվածել։ 7 մեղադրյալ կա, որոնցից 5-ը կալանավորված է, մեկը, որն ազատության մեջ է, անչափահաս է՝ Հոլանդիայի քաղաքացի։ Մեղադրյալներից երեքի՝ Արսեն Մարտոյանի, Գոռ Սարգսյանի եւ Տարոն Մանուկյանի պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Աբգար Պողոսյանը։ Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ կալանավորման որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարանում, բայց դեռեւս հայտնի չէ՝ ում է այն մակագրվել։ Փաստաբանը նշեց, որ տարեցների եւ երիտասարդների միջեւ առերեսում դեռեւս չի եղել, սակայն իրենք նախաձեռնելու են, որ այն տեղի ունենա։

Տարեցները տուժողի կարգավիճակ ունեն, հարցաքննվել են․ «Իրենք հայտնել են, որ իրենց անդորրը խաթարվել է, հետաքրքիր բառապաշարով ցուցմունքներ են տվել։ Նրանք լրիվ այլ մանրամասներ են ներկայացնում, իրենց միջադեպն այլ է, բայց ընդունում են, որ ձվերով խփել են մեքենաներին։ Այս մասով վարույթն իրականացնող մարմնից ընդհանրապես անդրադարձ չկա։ Ըստ իրենց՝ առաջինը մեքենաներից են եղել ինչ-որ արտահայտություններ, նոր սկսել են ձվերով խփել»։

- Իսկ ձվերն իրենց մոտ որտեղի՞ց էին։

- Ասել են, որ խանութից տուն էին գնում։ Իրականում, արդեն իսկ անհերքելի է, որ հավկիթները շատ են եղել։ Մեքենան էլ են ներկայացրել, որ ձվի շատ հետքեր են եղել, բայց ընդհանրապես անդրադարձ չկա, ուշադրություն չեն դարձնում ցուցմունքներին։

- Քննիչի գործողությունների վերաբերյալ առարկություններ ներկայացրե՞լ եք։

- Մի քանի միջնորդություն նախատեսում ենք, բայց տակտիկական առումով չեմ ուզում հիմա հայտնել։

- Վարույթն իրականացնող մարմինը խտրականությո՞ւն է դնում կողմերի միջեւ։

- Ուրեմն, այստեղ խտրական վերաբերմունքն ակնհայտ է․ որ փուլում էլ նախաքննական գաղտնիքը վերանա, անգամ ոչ իրավաբան մարդու համար դա հասկանալի կլինի։ Բազմաթիվ ցուցմունքներով նշվում է տարեցների կողմից հայհոյանքների մասին, դրան չի անդրադառնում վարույթ իրականացնող մարմինը, էլ չեմ ասում՝ քրեական հետախուզության աշխատակիցների ցուցմունքները լցրել են գործի մեջ։ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության բաժանմունքներից մեկի պետը ցուցմունք է տվել, որ քանի որ ինքը շատ է նայում հարցազրույցներ, իսկ հարցազրույցների ժամանակ գրվում է անուն-ազգանունը, հետեւաբար, այդ տեսանյութից ճանաչեց եւ նույնականացվող տվյալները գրեց։ Հիմա տպավորություն է, որ Տարոն Մանուկյանը երբ հարցազրույց է տվել, տակը գրանցման հասցեն էլ են գրել։ Այդ տեսքստում գրում է, բայց քննիչը հարցեր էլ չի տալիս։ Ու սենց ամբողջը խախտումներով արել են։ Այսինքն՝ այնքան այսպիսի շատ բաներ կան, որ երբ ասում ենք՝ խտրական վերաբերմունք, ձեւական չենք ասում։ Նախ սկսենք նրանից, որ այս հոդվածով շատ հազվադեպ են ձերբակալում, հետո դիմում կալանավորման։

- Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները կա՞ն։

- Այս պահին փորձաքննության պատասխաններ չկան, անգամ երբ հայտարարություններ են տարածում՝ վնասվածքներ եւ այլն, անգամ դրա հիմքն էլ չկա։

- Պարոն Պողոսյան, իսկ Դուք չե՞ք կարող հաղորդում ներկայացնել, որ տուժողները վիրավորել են ցուցարարներին, առաջինն իրենք են սկսել։

- Նախ ասեմ, որ մենք կասկածի տակ ենք դնում տուժողի կարգավիճակը։ Այդպիսի միջնորդություն ենք տանելու։ Իսկ Ձեր ասածը… արդեն ցուցմունքներով կա այդ հաղորդումը, վարույթն իրականացնող մարմինը պետք է դրան անդրադարձ անի, բայց չի անում, այսինքն՝ այս ցուցմունքներից հետո պետք է լրացուցիչ հարցաքններ տուժողներին, հարցեր տար, փորձեր այդ առումով հանցագործությունը բացահայտել։ Այդ առումով անդրադարձ չկա, եթե անգամ լինի էլ, ես վստահ եմ, որ լինելու է ձեւական, բայց դա էլ չկա։ Բավականին շատ են ցուցմունքները, որ հասարակական կարգը խախտել են տարեց անձինք։

- Այս բոլոր տարեցները Գյումրիի՞ց են։

- Այո, Երեւանյան խճուղուց։ Նշում են, որ խանութից տուն էին գնում։ Ինձ թվում է՝ պետք է մի ամբողջ գյուղի Զատիկի պատրաստվեին, որ այդքան ձու խանութից գնեին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։