Արամ Գրիգորյանի տանից հայտնաբերվեց չպայթած Իսկանդերի մարտագլխիկի 90%-ը. «Հայրենիք» կուսակցության խոսնակը հեգնել է
Լրատվամիջոցներին և քաղաքացիներին տեղեկացնում եմ, որ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում իրականացվող խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
«Ինչպես և կանխատեսում էի, հայտնաբերվեց չպայթած Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի մարտագլխիկի 90%-ը:
Իսկ, եթե ավելի լուրջ. ոչինչ չհայտնաբերվեց, բայց Արամ Գրիգորյանին բերման են ենթարկում Երևան քաղաքի քննչական վարչություն՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով»: