Կարևոր. Մեր իշխանությունները նպատակ ունեն Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին. փաստաբանը դիմում է մասնագետներին (տեսանյութ)
Փաստաբան Վահե Հովհաննիսյանը Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից տեսանյութ է հրապարակել։
Նա նշել է, որ գործող իշխանությունը գյուղը որակում է անկլավ ու մտադիր է այն հանձնել ադրբեջանցիներին։
Փաստաբանը տեսանյութով դիմում է նաև բոլոր պատմաբաններին, իրավաբաններին ու ընդհանրապես, բոլոր այն մասնագետներին, ովքեր կարող են պատմականորեն ապացուցել, որ Տիգրանաշենը ոչ թե անկլավ է, այլ ՀՀ ամբողջության մեջ հաստատված համայնք։