Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան

Քաղաքացուն ոստիկանների ուղեկցած հիվանդանոցում սալջարդ են ախտորոշել, մեկ այլ հիվանդանցում` կոտրվածք. իրավապաշտպան

Մայիսի 17-ին ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս վնասվածք ստացած քաղաքացուն առաջին համլսարանական հիվանդանոցում սալջարդ են ախտորոշել, իսկ հաջորդ օրը մեկ այլ հիվանդանոցում կոտրվածք են ախտորոշել: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մայիսի 17-ին քաղաքացիներից մեկը` արցախյան պատերազմի հաշմանդամ, ոստիկանության ծառայողների մեկի կողմից Տերյան փողոոցում անհամաչափ ուժ կիրառելիս մայթից բերման ենթարկվելիս արմունկի վնասվածք էր ստացել, մենք գնացել էինք, հանցագործության մասին հաղորդում էինք տվել: Դրանից առաջ ոստիկանությունը ապահովել էր քաղաքացու տեղափոխումը առաջին համալսարանական հիվանդանոց, այնտեղ ռենտգեն էին արել, ասել էին` ամեն ինչ նորմալ է, թեթեւ սալջարդ է, սառը դրեք, կանցնի: 2 օր անց պարզվում է, որ քաղաքացին խայտառակ ցավեր է ունեցել, ձեռքը ուռել է, հաջորդ առավոտյան մեկ այլ բուժհաստատություն է դիմում, ռենտգեն են անում, պարզվում է կոտրվածք է: Այսօր խոսում եմ քաղաքացու հետ, ասում է, որ գիտես` այնտեղ ես լսեցի, որ ասում էին ցուցարար է: Հիմա հարց առաջին համալսարանական հիվանդանոցի ղեկավարությանը` դուք արդյոք տարբերակում եք դնում բողոքի մասնակիցների եւ այլ քաղաքացիների միջեւ, եթե տարբերակում չեք դնում, ինչով կարող եք բացատրել սա»,-ասաց նա` կոչ անելով հիվանդանոցի ղեկավարությանը պարզել միջադեպը:

Իրավապաշտպանը հայտնեց, որ քննիչի մոտ են եղել եւ ուղեգրվել են դատաբժշկական փորձաքննության:

 

Նշենք, որ իրավապաշտպանի հայտարարությանը արձագանքել են առաջին համալսարանական հիվանդանոցի ղեկավարությունից` նշելով, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո արված ռենտգեն հետազոտության արդյունքում քաղաքացու մոտ կոտրվածք չի եղել:

« Ի պատասխան իրավապաշտպանի լայվի... Եվ այսպես, վստահ եմ, որ կասկածի նշույլ անգամ որևէ մեկի մոտ չկա, որ շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնությունը՝ ողջ ծավալով: Հնչեցրած մեղադրանքին ի պատասխան.

⦁ քաղաքացուն, ի թիվս այլ հետազոտությունների արվել է նաև ռենտգեն հետազոտություն՝ երկու տարբեր դիրքերով,

⦁ համաձայն հետազոտության պատկերի,հիվանդանոց դիմելու պահին, կոտրվածք առկա չէ,

⦁ քաղաքացին, իր համաձայնությամբ և ստորագրությամբ, դուրս է գրվել բուժհաստատությունից՝ բժշկի ցուցումներին ծանոթնալուց հետո (տնային ռեժիմ, արմունկի ֆիքսված դիրք... )

⦁ քաղաքացու համաձայնությամբ, հնարավոր է ռենտգեն հետազոտության պատկերը և եզրակացությունը տրամադրվի նաև այլ մասնագետի:

Կասկածի տակ չդնելով, քաղաքացու խոսքերը, այնուամենայնիվ պնդում եմ, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում արված ռենտգեն հետազոտության պատկերում հստակ է՝ ակնհայտ կոտրվածք առկա չէ:

Հավելեմ, նաև, որ լսելով իրավապաշտպանի մեղադրանքը,հիվանդանոցի բուժանձնակազմը կրկին ցուցաբերեց մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ և դիմեց Հայաստանի առաջատար մասնագետներին՝ վնասվածքաբաններին և ռենտգենոլոգներին, կարծիքի և կրկին հաստատվեց, թիվ 1 համալսարանական հիվանդանոցում ռենտգեն հետազոտության եզրակացությունը՝ հետազոտություն արված պահին ակնհայտ կոտրված առկա չէ:

Այնուամենայնիվ, պատրաստակամ ենք նաև թե իրավապաշտպաններին և թե այլ մասնագետներին ևս տրամադրել քաղաքացու հիվանդության պատմագիրը, եթե իհարկե լինի քաղաքացու համաձայնությունը:

Ինչ վերաբերվում է, մեղադրանքին, որ տուժածին չի ցուցաբերվել համապատասխան բուժօգնության, ապա ասեմ կարճ՝հուսով եմ, որ մարդկային ազնվությունը կհաղթի ստին:

Խնդրում եմ ու հորդորում եմ, գնահատել գիշեր ու ցերեկ ծանրաբեռնվածությամբ աշխատող սպիտակ խալաթ հանգող յուրաքանչյուր անձի ու երբեք չփորձել ստվերել նրանց անձնուրած ու գնահատելի ծառայությունը:

Հ.Գ. Հրապարակում եմ միայն մասնագետի եզրակացությունը, որտեղ անձնական տվյալներ առկա չեն, տուժածի բժշկական պատմագիրը չեմ հրապարակում, քանի որ չունեմ քաղաքացու համաձայնությունը:

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն, պրոֆեսոր Արեն Բաբլումյան»: