Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան

5 աղետաբեր ժամ Բրյուսելում, հերթական կորուստները՝ կետերով. Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանն անդրադարձել է Բրյուսելում Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններին:

Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.

«5 աղետաբեր ժամ Բրյուսելում, հերթական կորուստները՝ կետերով:

-Արցախի կարգավիճակի հարց ընդհանրապես չկա, չկա ինքնորոշման իրավունքի մասին որևէ հիշատակում, փոխարենը շեշտվել է «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը», և շեշտվել է Շարլ Միշելի կողմից, և ոչ թե Հայաստանի ղեկավարի:

Չկա անգամ Լեռնային Ղարաբաղ անվանումը, այն դարձել է ուղղակի Ղարաբաղ, ինչպես և պնդում է Ադրբեջանը, որ նման վարչական տարածք չկա:

Սա վերջն է, կարծես հարցը փակված է, և այս մասին բազմիցս զգուշացվել է, նաև՝ իմ կողմից:

-Մարդասիրական խնդիրներում առաջինը նշվում է ականազերծումը, հետո նոր՝ գերիներին վերադարձնելուն ուղղված ջանքերը (ոչ թե պարտադիր վերադարձը, այլ՝ ջանքերը) և անհետ կորածների ճակատագիրը:

-Մոտ օրերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում տեղի կունենա երկու երկրների սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստը:

Հենց սահմանին անցկացնել հանդիպումը նշանակում է, որ չկա միջնորդ երկիր՝ Ռուսաստանն իր քարտեզներով դուրս է մնացել առաջնային դիրքերից:

Թե ի՞նչ դիրքերից է խոսելու Հայաստանի գլխիկոր իշխանությունը, ինչ քարտեզներով, ինչ սկզբունքներով են առաջնորդվելու առանց միջնորդի մնացած Հայաստանն ու Ադրբեջանը, հասկանալի չէ:

Նաև ստացվում է, որ Հայաստանի պնդումները, որ մեր կողմից հանձնաժողովը ձևավորված չէ, հերթական սուտն է, ուղղակի թղթին հանձնած չէ:

-Ռուսաստանն իսպառ դուրս է մնացել այս հայտարարության տեքստից. եթե նախկին 2 հայտարարություններում շեշտվում էին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայտարարություններն ու պայմանավորվածությունները, այս անգամ որևէ հիշատակում չկա:

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի հետ միաբևեռ հաղորդակցվելը լավ բանի չի բերի:

-Չկա արդեն նաև որևէ հիշատկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության մասին, այն միակ ձևաչափի, որտեղ որպես սկզբունք ամրագրված է ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ինչպես նաև ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքի բացառմումը:

-Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադրբեջանի արևմտյան մասը Նախիջևանին կապող ճանապարհի սկզբունքների մասին (principles governing transit between western Azerbaijan and Nakhichevan):

Ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը: Ադրբեջանը վերջին օրերին հատկապես հաճախ է խոսում Բերձորի (Լաչինի) միջանցքին այլընտրանքային ճանապարհի կարգավիճակի մասին, այն հավասարեցնելով «Զանգեզուրի միջանցքին», այսինքն՝ եթե Ադրբեջանից Նախիջևան ճանապարհը Հայաստանն է տնօրինում՝ անցակետերով և մաքսակետերով, նույնը լինելու է ճանապարհը դեպի Արցախ՝ մաքսակետերով և անցակետերով:

Սա միայն առաջին հայացքից աչք ծակող վտանգներն են, ստորգետնյա վտանգների մասին դեռ կխոսենք: Եթե այսքանից հետո էլ եզրակացություններ չարվեն, եթե այսքանից հետո էլ շարունակեք նախկին-ներկա քննարկել, կստացվի, որ մենք արժանի չենք ոչ անկախ Արցախ ոչ էլ անկախ Հայաստան ունենալու…»։