Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան

Բրյուսելյան դավադրություն. Անդրանիկ Թևանյան

Հայ ժողովուրդը մեկ տարբերակ ունի բրյուսելյան դավադրությունը, Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված քայլերը վիժեցնելու՝ պայքարել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան–Ալիև–Միշել եռակողմ հանդիպման արդյունքները հետևյալն են․

1․ Բանակցություններն ընթացել են Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքների և թուրք–ադրբեջանական թելադրած օրակարգի շրջանակներում։ Պաշտոնական Երևանի ներկայացրած 6–կետանոց պատասխանը նույնիսկ քննարկման առարկա չի դարձել, քանզի որևէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության և կարգավիճակի մասին։

2․ Բանակցային բառապաշարից դուրս են մնացել «Լեռնային Ղարաբաղ» և «Ղարաբաղյան հակամարտություն» եզրերը։

Շարլ Միշելի տարածած հայտարարության մեջ օգտագործվել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչություն» (the ethnic Armenian population in Karabakh) ձևակերպումը։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Արցախը ներառել Ադրբեջանի կազմի մեջ և հիմա ընդամենը խոսվում է արցախահայերի՝ որպես Ադրբեջանի էթնիկ փոքրամասնության իրավունքների մասին։ Սա իհարկե նորությւոն չէր, քանզի Ադրբեջանին ներկայացրած 6–կետանոց նամակում պաշտոնական Երևանը նույնպես խոսում է Ադրբեջանի կազմում արցախահայության իրավունքների և անվտանգության մասին։

3․ Բավական խուճուճ, քողարկված ձևակերպում է ստացել անկլավների հարցը և հստակեցվել միջանցքի հարցը։

«Նրանք համաձայնության են եկել Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի և Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ»,– նշված է Միշելի հայտարարության մեջ (They agreed on the principles governing transit between western Azerbaijan and Nakhichevan, and between different parts of Armenia via Azerbaijan, as well as international transport through communications infrastructure of both countries)։

Ի՞նչ է նշանակում «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցում», եթե ոչ այնպիսի իրավիճակ, ինչպիսին ունեցանք Գորիս–Կապան 21–կիլոմետրանոց հատվածում։ Ինչպես հայտի է, այդ կտորը հանձնվեց Ադրբեջանին՝ Փաշինյան–Ալիև բանավոր փոխհամաձայնության արդյունքում։ Հիմա պայմանավորվել են նույնն անել Տավուշի և Արարատի մարզերում, բայց արդեն ԵՄ–ի հովանու ներքո և խուճուճ ձևակերպումների օգնությամբ։

4․ Միշելի հայտարարության աշխարհաքաղաքական մեխն այն էր, որ Արևմուտքն ուզում է դուրս մղել Ռուսաստանին Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման ու սահմանագծման գործընթացից և ի վերջո՝ Արցախից։ Չկա որևէ խոսք ռուսական խաղաղապահների մանդատի մասին։ Ավելին՝ արցախահայությունը դիտարկվում է Ադրբեջանի կազմում բնակվող ազգային փոքրամասնություն, որի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովի Բաքուն։

5․ Արևմուտքը, Թուրքիան ու Ադրբեջանը շտապում են Նիկոլ Փաշինյանից ստանալ բոլոր զիջումները, քանի դեռ Հայաստանի ներքաղաքական կյանքը չի հանգեցրել փոփոխությունների։ Պատահական չէ, որ հստակեցվել են Բրյուսելի հովանու ներքո սպասվող հանդիպումների ու քայլերի ժամանակացույցերը։ Ամեն ինչ պլանավորվել է արագացված տեմպերով։

6․ Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել աջակցել կողմերին՝ իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հարցում։ Սա «թարգմանաբար» նշանակում է, որ Հայաստանում է՛լ ավելի է ինտենսիվացվելու «Հողերը տանք, խաղաղ ապրենք», «Ղարաբաղը հանձնենք, խաղաղ ապրենք», «Թուրքը մեր հարևանն է, ռուսներն են միշտ մեզ խանգարել», «Ադրբեջանի սահմանը բացենք լավ ապրենք» և նմանատիպ այլ քարոզչակոդերի տարածումը։

...

Հայ ժողովուրդը մեկ տարբերակ ունի բրյուսելյան դավադրությունը, Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված քայլերը վիժեցնելու՝ պայքարել։ Վիժեցնելու թիվ մեկ նախապայմանն իշխանափոխությունն է։

Նիկոլ Փաշինյանի հեռացումը և ազգային իշխանության ձևավորումը հնարավորություն կտա խուսափել կատաստրոֆայից։ Մեր պետությունն ու ժողովուրդը դեռևս ժամանակ ունեն խուսափելու վատագույնից։ Առայժմ հարցերը կարող են լուծվել Երևանում։ ՀՀ քաղաքացուց և քաղաքական էլիտայից է կախված գործի հաջողությունը։