Ալիևն Էրդողանին հայտնել է, որ Բրյուսելում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 23-ին կայացած հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին:
«Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները»,- ասվում է Ալիեւի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Նախագահ Ալիևն ընդգծել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ, այդ թվում երկաթուղու և ավտոճանապարհի շինարարության հարցում»,- ասվում է հաղորդագրությունում։