Ժողովուրդը պատրաստ է. հիմա Հայաստանում՝ հեղափոխություն անելու ավելի մեծ պոտենցիալ կա, քան 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո. Նարեկ Սամսոնյան
Այսօրվա ընդդիմության գործողությունները ևս մեկ անգամ bold արած ձևով փաստում են՝ ժողովուրդը պատրաստ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն»:
«Ժողովուրդը արագ արձագանքում է, ժողովուրդը ուզում է հեղափոխություն, հեղափոխական գործողություններ ու, եթե շարժումը չհաջողեց (Աստված մի արասցե) դրանում փողոց դուրս եկած ժողովուրդը անգամ մի տոկոս մեղավորություն չի ունենալու: Հիմա Հայաստանում՝ հեղափոխություն անելու ավելի մեծ պոտենցիալ կա քան 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո:
Ժողովուրդը #Սիկոլ անելու ա:
Հ.Գ.Որպես տեղեկանք. երբ մեջքիդ կանգնած է ժողովուրդ, որի դիմաց կանգնած՝ ադրբեջանական իշխանություններին պաշտպանող, բիրտ ուժ կիրառած ոստիկանները ուղղակի անզոր են էդ ժողովրդին կանգնացնելու և հետևաբար իրադրության տերը դու ես՝ երբեք, երբեք, երբեք մի՛ բանակցիր ոստիկանի հետ ինչ-որ բան «թույլ տալու» համար: Էդ պահին թույլ տվողը բացառապես ժողովուրդն ա ու հեղափոխությունը»: