Ջո Բայդենը որոշել է չհանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է չհանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, հայտնում է Politico-ն։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու Սպիտակ տան ծրագրերի մասին։ Իր որոշման մասին Ամերիկայի նախագահը հայտնել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին դեռ ապրիլի 24-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։
«ԱՄՆ-ի դիրքորոշումն այն էր, որ քանի դեռ Իրանը չի համաձայնել որոշակի քայլեր ձեռնարկել՝ մեղմելու անվտանգության մտահոգությունները, որոնք դուրս են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներից, Վաշինգտոնը չի հանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկիչների ցուցակից, այս հարցն ինքնին բացառված է», - հրապարակմանը ասել է ԱՄՆ-ի անանուն պաշտոնյան: