Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ, որի ընթացքում քննարկել է երկրի վերականգնման և ԵՄ-ին անդամակցելու հարցը, հայտնում է РБК-Украина-ն։
Ուկրաինական պետության ղեկավարը նշել է, որ զրույցը տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի արտահերթ նիստի նախօրեին, որը տեղի կունենա մայիսի 30-31-ը։
«Մենք համակարգել ենք քայլերը ուժեղացնելու պատժամիջոցները, պարենային անվտանգությունը, վերականգնել Ուկրաինան և շարժվել դեպի ԵՄ անդամակցություն»,- հավելել է Զելենսկին։