ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը շուտով կներդրվի». Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ սահմանափակող միջոցառումների շրջանակներում նախատեսվում է արգելափակել բոլոր ռուսական բանկերը, այդ թվում՝ Սբերբանկը և Գազպրոմբանկը։
«Առանձին պետությունների դիրքորոշումը նշանակություն չունի։ Որովհետեւ Եվրոպայում հայեցակարգային պրոուկրաինական դիրքորոշում կա։ Ռուսաստանն իր մարտական ճանապարհով ապացուցել է, որ խախտում է մարդասիրական աշխարհում ընդունված ցանկացած կանոն, որին պատկանում է Եվրոպան... Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն աջակցում է Ուկրաինային»,- մեջբերում է UNIAN-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան հայտարարել էր, որ Փարիզը պնդում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի ընդունումը։