Ֆրանսիան ողջունել է Ալիև-Փաշինյան հանդիպումը
«Ֆրանսիան ողջունում է մայիսի 22-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքը»։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ սահմանային հանձնաժողովի նիստ անցկացնելու շուրջ։
Նշվում է նաև, որ Ֆրանսիան աջակցում է Եվրամիության հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը և պատրաստ է նպաստել այդ գործընթացին։