Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանն անթերի չեն եղել, բայց նրանց օրոք մենք հպարտ ենք եղել․ Պետրոսյան
Հայաստանը քաղբանտարկյալների բաստիոն է։ Ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը, երբ կարծիք արտահայտողը 5 րոպե հետո հայտնվում է բանտում։ Այս մասին «Հալելի» ակումբում ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է քաղաքական աբորտ կատարի։ Այսինքն՝ մինչև այս Ազգային ժողովի լիազորությունների ավարտը պետք է լուծել սրանց հարցը։ Պետրոսյանը, սակայն, նկատի չունի միայն խորհրդանական ընդդիմությանը, այլ ընդդիմությունը, որի հետևում կանգնում է նաև ժողովուրդը։
Պետրոսյանի խոսքով՝ ինքը երբևէ որևէ մեկի պաշտամունքով կյանքում ոչ զբաղվել է, ոչ էլ զբաղվում է, բայց չի կարող չասել ճշմարտությունը․ «Մենք այսպիսի խայտառակ ղեկավար չենք ունեցել։ Ճիշտ է՝ անթերի չեն եղել ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, բայց նրանց օրոք մենք հպարտ ենք եղել։ Նրանց օրոք տնտեսական աճ է եղել, երկիրը զարգացել է, իսկ հիմա ի՞նչ է կատարվում։ Ոչ տեսական աճ կա․․․․ Ստից հելնում, ասում ա՝ 9,7% տնտեսական աճ կա․․․ Տո ստի հերն անիծեմ արա․․․ Բա անվտանգությո՞ւն․․․ Այսինքն՝ ո՛չ ներքին, ո՛չ ներքին հարցերում»։
Խոսքն ավարտելով՝ Պետրոսյանը ևս մեկ անգամ կոչ արեց սփյուռքահայությանը միանալ այս պայքարին, որովհետև նա կարծում է, որ այս պայքարն առանց սփյուռքահայության հնարավոր չէ ավարտին հասցնել։