NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Վարորդի 100 դրամ շորթելու մասին խոսելուց առաջ, պետք է խոսել քաղաքապետարանի թերի կատարած ծրագրից շորթված գումարների մասին

Վարորդները ծխում են, հեռախոսով խոսում են, վարորդները գումար են շորթում քաղաքից։ Այս մասին երեկ Երևանի ավագանու նիստում ասել էր «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը՝ նկատի ունենալով վերջին շրջանում քաղաք մուտք գործած կապույտ միկրոավտոբուսների և ավտոբուսների վարորդներին։

Նա արդարացիորեն նկատեց, որ ուղևորները դա տեսնում են, բայց լռում են․․․

Փաստացի Երևանի ավագանու իմքայլական անդամը հանցագործության մասին հաղորոդում տվեց։ Միևնույն ժամանակ, դարձյալ արդարության համար, պետք է նկատենք, որ քաղաքացիների կողմից ընտրված, ասել է թե՝ քաղաքացիների կողմից մանդատ ստացած Լևոն Զաքարյանը չնշեց, թե ինչու են, օրինակ, ուղևորներն անտարբեր ավտոբուսի վարորդի կողմից տեղի ունեցող այս «հանցագործության» նկատմամբ։

Նախ, չենք քննարկում, որ դրամներն արկղի մեջ գցելու համակարգը, հենց քաղաքապետարանի թեթև ձեռքով, կամ ավելի ճիշտ՝ անգործության հետևանքով, թերի է աշխատում։

Պետք է ներդրվեր քարտային համակարգ․ քաղաքացին քարտը ձեռք է բերում ցանկացած կրպակից, հաշվին նստեցնում ցանկալի գումարն, ու ավտուբուս նստելիս այլևս ոչ մի խնդիր։

Բայց ո՛չ, ավագանու իմքայլական անդամը հարց չի բարձրացնում, թե ինչո՞ւ չներդրվեց այս սկզբունքը, որը նախապես խոստացել էին․․․ ինչո՞ւ, չգիտեի՞ն կամ գլխի չէի՞ն ընկնում, որ միայն 100 դրամանոցների տարբերակով համակարգը լավ չի աշխատի։

Սա մի կողմից, մյուս կողմից էլ հարցն այն է նաև, որ երբ քաղաքացին կանգառում կանգնած բաց է թողնում ուղևորներով ծանրաբեռնված մի քանի ավտոբուս ու սպասում հերթականին, որը գալիս է 15-20 րոպեից ոչ շուտ ու դարձյալ ծանրաբեռնված, և դժվարությամբ բարձրանում է տրանսպորտ՝ արդեն, մեղմ ասած, թքած ունի՝ իր ձեռքի գումարը կգցի արկղի մե՞ջ, թե՞ վարորդի գրպանը․․․

Հնարավոր է, որ քաղաքացին չպետք է թքած ունենա, բայց ավագանու պարոն անդամն ավելի ազնիվ կլիներ, եթե վարորդների 100 դրամ շորթել-չշորթելու և ուղևորի լռելու մասին խոսելիս նաև խոստովաներ, որ որոշակի ժամերի, իսկ ավելի կոնկրետ՝ աշխատանքի գնալու և վերադառնալու պիկ ժամերին, տրանսպորտի ինտենսիվ աշխատանքի փոխարեն քաղաքացիները առճակատվում են խցանումների, ժամերով կանգնում են կանգառում, ավտոբուսում իրար գրկած երթևեկում և հանդիպում համանման այլ խնդիրների․․․

Այնպես, որ վարորդի 100 դրամ շորթելու մասին խոսելուց առաջ, պետք է խոսել նաև քաղաքի բյուջեից այս ծրագրի շրջանակում շորթված գումարներից ու կիսատ թողած աշխատանքից․․․

Այս ֆոնին արդեն շատ հնարավոր է, որ այդ 100 դրամները վարորդի գրպանում ավելի ապահով լինեն, քանի որ մեծ հարցականի տակ է, թե արդյոք այդ դրամները կգնա՞ն քաղաքի բյուջե ու կծառայե՞ն նպատակին, թե՞ ոչ՝ կիսատ թողած քարտային համակարգի ներդրումը վկա․․․