Թուրքիայի և Իսրայելը նոր, կառուցողական հարաբերություններ են ձևավորում
Թուրքիայի և Իսրայելի միջև երկխոսության դրական օրակարգը թույլ կտա կառուցողական ձևով քննարկել տարաձայնությունները, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի օրը Թել Ավիվում իր իսրայելցի գործընկեր Յաիր Լապիդի հետ կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է Anadolu-ն։
Նա նշեց, որ Թուրքիան և Իսրայելը միակարծիք են երկխոսության տարբեր մեխանիզմներ ձևավորելու և երկկողմ հարաբերություններին խթանելու անհրաժեշտության հարցում։ Չավուշօղլուն նաև ընդգծել է Իսրայելի հետ առևտուրն ավելացնելու Անկարայի պատրաստակամությունը։
Անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտությանը՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հանդես է գալիս «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի վրա հիմնված երկարամյա խնդրի կարգավորման օգտին: