Դուք բոլորդ եք անկենդան լաթի կտորներ, չգիտե՞ք. Սերժ Սրապիոնյանի դուստրը՝ ՔՊ-ական պատգամավորներին
Գիտնական Սերժ Սրապիոնյանին խունտայի պատգամավորներից մեկը երեկ պառլամենտի պղծված շենքում հայտարարեց «պերսոնա նոն-գրատա»,- նկատի ունենալով այն, որ Դիմադրություն շարժման հարթակից Սրապիոնյանը իրենց անվանել էր «սրանք»: Ասում ա՝ «ու այդ դասախոսը, որը «սրանք» դերանունը «նրանք»-ից չի տարբերում, դեռ իրավունք ունի դասախոսել մայր Բուհում»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սերժ Սրապիոնյանի դուստրը՝ լրագրող Գոհար Սրապիոնյանը:
Սա կուրսի չի, որ ինքն էլ «սա» ա, ոչ թե՝ «նա»:
Ու դուք բոլորդ եք անկենդան լաթի կտորներ, չգիտե՞ք:
Ձեզնից մեկն էր չէ՞, կարծեմ, որ իր բերնով ձեզ ուսապարկ անվանեց:
Բա ուսապարկը անձի առում ա՞, աղջիկ ջան, թե՞ իրի:
Ուսապարկը «սա» ա , ոչ թե՝ «նա»:
Իսկ Սերժ Սրապիոնյանը ոչ միայն հիմա, այլ նաև ՀԱՎԵՐԺ Ա մնալու Համալսարանում, տխմա՛ր ու թշվառ ուսապարկ:
Հիմա՝ հարցի իրավական եւ գրագետ կողմը:
ՈՒՐԵՄՆ ԱՅՍՊԵՍ.
«սա, դա, նա» դերանունները ցուցական հարաբերակից են անձնական դերանուններին, և մատնանիշ են անում խոսողին (սա), խոսակցին (դա) և մի երրորդ անձի (նա) դերանուններին և հավասարապես մատնանում են ինչպես իրանիշ, այնպես էլ՝ անձնանիշ գոյականներ:
Սույն ուսապարկը պառլամենտում նաև հայտարարեց, թե հայրս ինքն իրեն դոկտոր է անվանել.
երբեք Սրապիոնյանն իրեն դոկտոր չի անվանել, ինքը կոչումով դոկտոր չէ, այդպես նրան, հաշվի առնելով նրա իրական ավանդն ու պոտենցիալը, պարզապես անվանում է ամբողջ համալսարանը, այսպես ասած՝ «դոկտոր» նրա «մականունն է»: Նրան Մայր Բուհում բոլորն այդպես են անվանում. ասենք՝ «դոկտոր ջան, ո՞նց ես»:
Ու այս ուղնուծուծով դոկտորը իհարկե չի էլ ուզել այդ կոչումը, որովհետև ձեր օրոք դա ստանալը նրա համար պարզապես ՎԻՐԱՎՈՐԱՆՔ կլիներ և ոչ թե կոչում:
Ու շատ լավ հասկանում ենք՝ հարթակից հորս ունեցած ելույթից հետո այս հարձակումները՝ սոցցանցերում ու արդեն պառլամենտի ամբիոնից. այդ ելույթը ֆանտաստիկ մեծ արձագանք ունեցավ ԱՄԲՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ շրջանում՝ Հայաստանից մինչև սփյուռք: Ու ՍՐԱՆՔ վախենում են այդ փաստից ու հիմա էլ իրենց արևին սպառնում են՝ համալսարանից Սրապիոնյանին հանելով:
Էլի եմ կրկնում, Սրապիոնյանը համալսարանում ՀԱՎԵՐԺ Է ԼԻՆԵԼՈՒ:
Իսկ ձեր թուրքական հայ-հայն արդեն գնացել է»: