Անընդհատ մտածում եմ, թե ինչու Արմենը, գուցե ժամանակ անցնի և մենք շատ բան ավելի լավ հասկանանք. Վահրամ Սահակյան
Ես չէի սպասում, որ Արմենի հետ նման միջադեպ կարող էր լինել, որովհետև ինքն առաջին հերթին լավ տղա է` անկախ իր քաղաքական հայացքներից։ Այս մասին «Հայելի» ակումբում ասաց թատերագիր Վահրամ Սահակյանը՝ անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորմանը։
Սահակյանը ցավով նշում է, որ ինքը որևէ բանով չի կարող այս պահի օգնել Արմեն Գրիգորյանին։
«Ես շատ վատ եմ զգում, որ որևէ բանով չեմ կարող օգնել։ Ու անընդհատ մտածում եմ, թե ինչու Արմենը։ Գուցե ժամանակ անցնի և մենք շատ բան ավելի լավ հասկանանք։ Այստեղ խնդիրն այն է, որ երբեք չես կարող գուշակել, թե ինչ կարող է լինել։ Նա իմ ճանաչած մարդկանցից ամենաանվնասն է։ Ինքն ինտիլիգենտ մարդ է»,- նշեց Սահակյանը և հավելեց, որ չեն էլ կարող հանգիստ նստել։