Լուկաշենկոն խոսել է Տեխասում տեղի ունեցած սպանդի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել ամերիկացի ժողովրդին՝ Տեխասի դպրոցում տեղի ունեցած սպանությունների կապակցությամբ։ Իր ուղերձում նա նշել է այն պատճառները, որոնք, իր կարծիքով, հանգեցրել են կրակոցին։
Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսում մեծ ցավով են ընդունվել Տեխասի Յուվալդ քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած անողոք սպանդի հետևանքով բազմաթիվ զոհերի մասին լուրը։
«Նման սարսափելի ողբերգություններ, ի թիվս այլ բաների, տեղի են ունենում զենքի շրջանառության նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության, ծայրահեղականության և ահաբեկչության մասին քարոզչական նյութերի չմտածված տարածման հետ, հատկապես սոցիալական ցանցերում», - մեջբերում է ԲելՏԱ-ն։