Կրակային պատրաստության գործնական պարապմունքներ
N զորամիավորման հրաձգարանում մայիսի 25-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Ինչպես հայտնում են ՊՆ-ից, պարապմունքների ընթացքում ստուգվել են տարբեր ստորաբաժանումների զինծառայողների՝ հաստիքային զենքով կրակի վարման և թիրախների խոցման կարողությունները։