Մենք պետք է անողոք լինենք՝ ապահովելու Ուկրաինայի հաղթանակը. Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «հանդարտեցնելու» փորձերը վտանգավոր են, հինգշաբթի օրը Բոսնիա և Հերցեգովինա կատարած նրա այցից առաջ բրիտանական ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ ասվում է:
«Ռուսական ագրեսիան չի կարելի մեղմել. Պետք է ուժով պատասխանել։ Մենք պետք է անողոք լինենք ռազմական աջակցությամբ և պատժամիջոցներով ապահովելու Ուկրաինայի հաղթանակը։ Այժմ մենք այլևս չենք կարող ոտքը հանել գազի ոտնակից»,- ասել է Լիզ Թրասը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։