Իսրայելն արգելել է Գերմանիային մատակարարել Spike հրթիռներ Ուկրաինային
Իսրայելը մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը և Բեռլինին թույլ չի տվել Ուկրաինային մատակարարել Գերմանիայում արտադրված իսրայելական տեխնոլոգիաներով և իսրայելական լիցենզիայի տակ գտնվող հակատանկային հրթիռներ, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ և Իսրայելի պաշտոնյաներին։
Զեկույցում նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյա Ամիր Էշելը երկու շաբաթ առաջ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քալի հետ՝ քննարկելու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը: