Հունաստանը ռուսական կալանված տանկերի իրանական նավթը կտա ԱՄՆ-ին
Հունաստանն ԱՄՆ-ին կփոխանցի իրանական նավթը, որը տեղափոխվել էր ապրիլին կալանված ռուսական տանկերով։ Նույն ամսին լցանավն ազատ է արձակվել։ Նավում ԶԼՄ-ների տվյալներով, եղել է 115 հազար տոննա իրանական նավթ։
«Դատարանի որոշման հիման վրա ակնկալվում է, որ «Լանա» տանկերի բեռը կտեղափոխվի ԱՄՆ, վերաբեռնման ծախսերը կհոգան ԱՄՆ իշխանությունները։ Նավը գտնվում է Կարիստոս նավահանգստում»,- ՏԱՍՍ-ին հայտնել են Հունաստանի ռազմածովային ուժերի և կղզիների քաղաքականության նախարարությունից։