Ադրբեջանն առաջին երկրներից է, որը մարդասիրական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային. Բայրամով
Ուկրաինայում տիրող իրավիճակը, իհարկե, մեծ անհանգստություն է առաջացնում։ Այս մասին իտալական Agenzia Nova լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Մեր երկիրը լավ հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ, այստեղ խոսքը երկու խոշոր պետության հետ համապարփակ և բարձր մակարդակի համագործակցության և գործընկերության մասին է։ Ադրբեջանը կողմերին երկխոսության կոչ է արել իրավիճակի հետագա սրումը կանխելու համար եւ ընդգծել կողմերի միջև ուղիղ բանակցությունների անհրաժեշտությունը»,- ասել է նախարարը։
«Ադրբեջանն առաջին երկրներից է, որը մարդասիրական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային։ Մինչ օրս մենք Կիևին 15 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնություն ենք ցուցաբերել»,- հավելել է նա։