Մոլդովայի նախկին նախագահ Դոդոնին դատարան են բերել
Մոլդովայի նախկին ղեկավար Իգոր Դոդոնին Ազգային հակակոռուպցիոն կենտրոնից տեղափոխել են դատարան։
Դատավորները 30 օր ժամկետով կքննարկեն դատախազների միջնորդությունը նրա կալանքի վերաբերյալ։
Դատարանի ճեմասրահում լրագրողները սպասում էին Դոդոնին, սակայն նա հայտարարություններ չարեց։
«Թույլ տվեք հայտարարություններ չանել»,- ասել է Իգոր Դոդոնն իրեն ուղեկցող սպաներին, որոնք անմիջապես տարան նրան դատարանի դահլիճ։