Բա ձեզ համար թուրքերը ձեր եղբայրներն են, ինչո՞ւ եք վիրավորվում թուրք այդ բառից․ Տոնոյանը՝ դատավորներին
Թուրքը մեզ համար է վիրավորական կատեգորիա է, իսկ իրենց համար եղբայրության խորհրդանիշ է, չէ՞։ Բա թուրքերը չե՞ն վիրավորվի, որ իրենք թուրք բառից վիրավորվում են։ Բա դա բանակցություններում չի՞ խանգարի, երբ թուրքերը լսեն, որ հայերի ասած թուրք բառից դատավորներն ու պետական այրերը վիրավորվում են։ Բա ձեզ համար ձեր եղբայրներն են, ինչո՞ւ եք վիրավորվում այդ բառից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «5165» շարժման ղեկավար, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։
Նա այդ փաստը տարօրինակ համարելով՝ ասաց․ «Բա որ թուրքն այդքան զարգացել է ու եղբոր կարգավիճակ կարող է ստանալ, բա դրանից շոյվեք, ինչո՞ւ եք վիրավորվում։ Բաներ կան, որ անգամ իրենք են ապացուցում, որ իրենց ուղեղին անհասանելի է։ Նրանք փորձում են երկակի ստանդարտներ։ Պարո՛ն վարչապետ, ձեզ եմ դիմում․ Ազգային ժողովի բեմում այդքան ոստիկաններով, սաղավարտներով, վահաններով շրջապատված․․․ բա եկեք մի հատ մեր դիմաց կանգնեք՝ առանց ոստիկանների։ Նախկիններ ասելով չհոգնեցի՞ք, դե եկեք մի հատ մեզ հետ խոսեք։ «Դուխով» գլխարկը կորցրե՞լ եք, կնվիրենք այդ գլխարկը»։