Հրդեհ՝ Բաբաջանյան փողոցում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք
Մայիսի 26-ին, ժամը 13։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 149 շենքի 9-րդ հարկից կրակ է նկատվում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին: